ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ հունիսի 9-ին շրջայց էր կաազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում: «Մեկ օր Մայր Աթոռում» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցում էին Երևան քաղաքում, Արմավիրի և Կոտայքի մարզերում հաշվառված, պատիժը պայմանականորեն չկիրառված, փորձաշրջանի մեջ գտնվող անչափահաս դատապարտյալները:

Միջոցառման ընթացքում Ռուբեն աբեղա Զարգարյանը ներկայացրեց Մայր աթոռի պատմությունն ու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, այնուհետև անչափահաս դատապարտյալները մասնակցեցին միասնական աղոթքի և օրհնության կարգի, այցելեցին Մայր տաճարի և «Ռուբեն Սևակ»  թանգարաններ, ինչպես նաև Գանձատուն:

Թանգարաններում շրջայցից հետո ուղևորվեցին Սուրբ Գայանե վանք, որտեղ հանդիպում ունեցան Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հետ: