1. «IRZ»միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2017թ-ի մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կայացել է հիմնադրամի և Քրեակատարողական ծառայության համատեղ սեմինարը քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկման վերաբերյալ, որին մասնակցել են 43 քրեակատարողական ծառայողներ: Ավարտին ձեռք է բերվել ծառայողների վերապատրաստման նմանօրինակ համագործակցությունը շարունակական դարձնելու պայմանավորվածություն:
  2. 2015թ. հոկտեմբերի 16-ին Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել 2017թ. մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվել են նաև մի շարք որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ է ընտրվել ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ում առաջարկով որոշում է կայացվել 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում:

  1. Սեպտեմբերի 12-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման կամ այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման կատարումը, վերջիններիս անվճար իրավաբանական օգնության տրամադրումը, հանձնման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վերապատրաստումը ազատազրկման վայրերում ապաստան հայցողների հայտնաբերման և ապաստանի խնդրանքի փոխանցման ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ:

  1. Սեպտեմբերի 25-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ), Մերիլենդի հասարակական անվտանգության և քրեակատարողական ծառայությունների վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպումը Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 26-ից մեկնարկած եռօրյա սեմինար-դասընթացի ընթացքում ԹՊԻՀ մասնագետները ներկայացրել են ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի քրեակատարաողական համակարգի կառուցվածքը, կադրերի ընտրության և ծառայության անցման առանձնահատկությունները, նահանգի այլ իրավապահ մարմինների հետ համագործակցության ձևաչափերը, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող սոցիալական-վերականգնողական ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ:

  1. Սեպտեմբերի 27-ին Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում է կայացել Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր:

  1. Հոկտեմբերի 17-ին «Ինտերպոլիտեխ – 2017»  միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ  պատիժների կատարման դաշնային ծառայության կողմից (ՊԿԴԾ) անցկացված «Քրեակատարողական համակարգի արդյունաբերական հնարավորությունները» ցուցադրությանը մասնակցելու նպատակով ՊԿԴԾ տնօրենի հրավերով, ի թիվս ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների բոլոր ղեկավարների և դիտորդ երկրների, Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Օսիկյանի գլխավորությամբ:
  2. 2017թ. նոյեմբերի 21-23-ը ՌԴ Ռյազան քաղաքում տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով III միջազգային պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաև քրեակատարողական ծառայության պատվիրակությունը:

Համաժողովի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության Ռյազանի ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Ա. Կռիմովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք բերվել համաձայնություններ:

III պենիտենցիար համաժողովի շրջանակներում կայացել է նաև ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթաքում քննարկվել է Խորհրդի` 2018 թ. Երևանյան հանդիպման օրակարգում ընդգրկվելիք հարցերի նախնական ընտրանին:

  1. Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «IRZ»միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված` հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր: