ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը, ՀՀ վարչապետի՝ քրեակատարողական հիմնարկներում թանգարանային միջոցառումներ անցկացնելու հանձնարարականի համաձայն,  ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների համար կազմակերպեց ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրումը:

Բազմաթիվ երկրներում ցուցադրված և արտասահմանցի հանդիսատեսի գնահատանքին արժանացած ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին, ազգային ավանդույթների և ակունքների վերածնմանը, վերահաստատմանը:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաև հիմնակի աշխատակիցները:

Նույն օրը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մեծ համերգ, որին մասնակցում էին «Սասնա ծռեր» ազգագրական, «Նուբար» ավանդական երգի ու պարի և «Տոնիկա» համույթները:

Համերգի ավարտին համույթի անդամները կին դատապարտյալներին նվիրեցին ծաղիկներ: