ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումների ծրագրեր իրականացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության  «Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» և «Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ-երը հունիսի 25-ին և 26-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում էին: Ներկայացվել են Ռ. Հակոբյանի «Ձեզ եմ դիմում» մոնո և Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» ներկայացումները: Անազատության մեջ գտնվող կին դատապարտյալներն իրենց երախտիքի խոսքերն են հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ հնարավորություն կունենան հաճախ ներկա գտնվելու մշակութային և հոգևոր նման միջոցառումների:

Իսկ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հունիսի 25-ին դատապարտյալների նախաձեռնությամբ, իրենց միապաղաղ առօրյան մասամբ հագեցած և փոփոխական դարձնելու, ինչպես նաև ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով, կազմակերպվել էր շախմատային մրցաշար, որին մասնակցել է 6 դատապարտյալ: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է դատապարտյալ Էդ. Մարգարյանը: