ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով քրեակատարողական 3 ծառայող կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ, իսկ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը:  Նրանց բոլորին շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:

Ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ նշեց, որ սպայի կոչումը պարտավորեցնող է, և կոչ արեց անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվն ու արժանապատվությունը: