ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը, իսկ քրեակատարողական 6 ծառայող կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ։ Նրանց բոլորին շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:

Արտյոմ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին` նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, միևնույն ժամանակ նաև՝ պատասխանատու. «Յուրաքանչյուր ծառայող պիտի ձգտի ծառայել այնպիսի նվիրումով, ծառայողական  այնպիսի կարգապահությամբ, որ նրանով հպարտանան և՛ նրա գործընկերները, և՛ նրա ընտանիքը: Պատվով կրե՛ք այս ուսադիրները»,- մաղթելով բոլորին բարի ծառայություն՝ ամփոփեց իր խոսքը Ծառայության պետը: