ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացի նշանակվեց Քրեակատարողական ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոններում։

Ա. Մխոյանն ընդունելով նորանշանակներին՝ մաղթեց արդյունավետ աշխատանք։ «Ծառայե´ք նվիրումով` բարձր պահելով սպայի պատիվն ու անունը, եղե´ք համարձակ, կարգապահ ու սկզբունքային` աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերելով մասնագիտական կարողություններ, բարի ծառայություն»։