ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապրիլի 1-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների 19 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր:

2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 344 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:

Գործընթացը շարունակվում է: