Դեկտեմբերի 10-ին և 11-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համագործակցության արդյունքում «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկ տրվեց դատապարտյալներին նույնականացման քարտ տրամադրելու գործընթացին:

Ընդհանուր առմամբ 28 դատապարտյալ ստացան նույնականացման քարտ, որով կկարողանան մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ ազատության մեջ: Գործընթացը շարունակվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մյուս քրեակատարողական հիմնարկներում: