Հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Հայկ» կինոստուդիայի և «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից կազմակերպվել էր ֆիլմերի ցուցադրում։ Անազատության մեջ գտնվող կին դատապարտյալների համար ցուցադրվեցին ռեժիսորներ Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» գեղարվեստական և Արսեն Գասպարյանի «Սամվել պապը» վավերագրական ֆիլմերը։ Տպավորված ֆիլմերից՝ բոլոր ներկաները, հատկապես կին դատապարտյալները, հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը կազմակերպիչներին։

Նույն օրը կինոդիտմանը հաջորդեց զրույց-բանավեճ Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի կյանքի և նրա կանոնների շուրջ, որը կազմակերպել էին քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների առաջարկությամբ ստեղծված լուսավորչական ինքնագործ միավորման  անդամները։

Զրույցի ընթացքում անդրադարձան Ն. Մանդելայի կենսագրությանը, կերպարին՝ որպես իրավապաշտպանի և ազատության մարտիկի, զրուցեցին խաղաղության և մարդկային արժանապատվության գաղափարախոսության, ռասիզմի և խտրականության դեմ նրա կողմից մղվող պայքարի մասին։ Զրույց-բանավեճն անցավ ոչ միայն արդյունավետ և թեժ քննարկումներով, այլև խոստումնալից հեռանկարով, որ նման միջոցառումները կին դատապարտյալների նախաձեռնությամբ ավանդական կդառնան հիմնարկում։