Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:

Առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը: