Դեկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվեց հերթական մարզական միջոցառումը՝ շախմատի առաջնություն դատապարտյալների շրջանում:

Մարզական միջոցառման ընթացքում շախմատային ընկերական հանդիպումներ իրականացվեցին նաև հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց միջև՝ մասնակցությամբ հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանի:

Դատապարտյալների շրջանում իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներ Գ. Ավետիսյանը, Կ. Մեհրաբյանը և Խ. Պողոսյանը հիմնարկի ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: