Մարտի 28-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև անցկացվեց ներհիմնարկային հերթական շախմատային մրցաշարը:

Շուրջ երկու տասնյակ դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց և հաղթող ճանաչվեց Ռ. Գևորգյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մինասյանը, իսկ Վ. Կարապետյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանը շնորհավորեց 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներին և նրանց պարգևատրեց պատվոգրերով՝ մաղթելով նորանոր նվաճումներ։