Ազատազրկված անձանց օգտակար զբաղվածությանը և հետագայում հանրության լիարժեք մասնիկ դառնալուն ուղղված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 4-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր սպորտային միջոցառում՝ շաշկիի առաջնություն ազատազրկված կանանց միջև: Ինչպես միշտ, այս անգամ ևս միջոցառումն անցավ բավական ակտիվ և սպորտային մթնոլորտում. խաղին ներգրավված մասնակիցների նպատակը ոչ միայն մասնակցությունն էր, այլև հաղթանակը:

Արդյունքում Սագիյան Անժելան, Սարգսյան Սաթենիկը և Գալստյան Հեղինեն համապատասխանաբար գրավեցին հաղթական երեք տեղերը: Հիմնարկի ղեկավարության կողմից նրանք պարգևատրվեցին պատվոգրերով: