Օգոստոսի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինն ազատազրկված անձանց զբաղվածությունն ու ազատ ժամանակն ադյունավետ և նպատակային օգտագործելու, ինչպես նաև վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպեց ևս մեկ սպորտային միջոցառում՝ շաշկու մրցաշար, որին մասնակցեց 41 դատապարտյալ:

Առաջին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Կամո Շալունցը, Գարեգին Սարգսյանը և Արամ Խաչիկյանը: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով  և ներկայացվեցին խրախուսման: