Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը հյուրընկալեց ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:

Այցն ամբողջությամբ նվիրված էր գրող և թարգմանիչ, հայ գրականության անմահ կոթողներից Եղիշե Չարենցին:

Ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել գրողի գործունեությանը, անցած ստեղծագործական ուղուն, ինչպես նաև անձնական կյանքի ելևէջներին ու դժվարություններին: Հանդիսատեսին ներկայացվել են նաև մի ամբողջական գրքում ամփոփված, հայերենով և անգլերենով կենսագրական նյութեր, որոնք պահվում են գրողի անվան թանգարանում, իսկ որպես հիշատակ հիմնարկի գրադարանին թանգարանի կողմից հանձնվել է Եղիշե Չարենցի երկերի ժողովածուն:

Միջոցառումն անցել է բավական աշխույժ մթնոլորտում՝ իր բովանդակությամբ հետաքրքրելով թե՛ ազատազրկված կանանց, թե՛ հիմնարկի աշխատակիցներին: