Մայիսի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս, իսկ մայիսի 14-ին՝ 2 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք, ևս 3 բջջային հեռախոս հայտնաբերվել է մայիսի 15-ին:

Մայիսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ մայիսի 15-ին՝ 3 բջջային հեռախոս:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: