ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների մեկնարկը շարունակվում է. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից սեպտեմբերի 25-ին իրականացվեց սպորտային միջոցառում` սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների շրջանում:

Միջոցառմանը մասնակցող 10 դատապարտյալ բավական մեծ ոգևորությամբ պայքարեց մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Վահե Ղազարյանը՝ կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը, ինչպես նաև հավաստիացնելով, որ ազատ ժամանակի արդյունավետ տնօրինումը ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքների վրա ունենում է զգալի ազդեցություն:

Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերն զբաղեցրած դատապարտյալները հիմնարկի ղեկավարության կողմից արժանացան խրախուսական խոսքերի: