Ինչպես յուրաքանչյուր հայ մարդու, այնպես էլ առավել ևս անազատության մեջ գտնվողի համար մկրտության խորհուրդը առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մկրտությունը ադամական՝ սկզբնական մեղքից սրբվելու և հոգևոր վերածննդի խորհուրդն է:

Մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:

Այս ճշմարտությունն էլ հենց  ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Սարգիս Սարգսյանին առաջնորդեց Աստծո տուն, ուր հունվարի 24-ին հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ  վերջինս մկրտվեց և մեկընդմիշտ պարտավորվեց բռնել նոր, մաքուր կյանքի ուղին: