Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ զատկի կապակցությամբ ապրիլի 4-ին ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը մատուցեց սուրբ Պատարագ: Պատարագի ավարտին հաղորդություն տրվեց պահեցողության մեջ գտնվող դատապարտյալներին, որոնք շնորհավորեցին միմյանց: