Հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիսավորությամբ նշվել է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու տոնը, ինչի առթիվ Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Լմբատավանքի հոգևոր երգչախմբի և «Թրբանջյան» հոգևոր ընծայարանի սաների մասնակցությամբ մատուցեցին Սուրբ Պատարագ:

Նաև որպես դատապարտյալների ուխտի օր հռչակված վերոնշյալ տոնի կապակցությամբ հունիսի 10-ին և 11-ին պատարագներ կմատուցվեն համապատասխանաբար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանադանոց» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: