Մայիսի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու հիշատակը։

Դեռևս տարիներ առաջ այս տոնը Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից հաստատվել է որպես ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օր, և այս կապակցությամբ հիմնարկում Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ:

Պատարագի ավարտից հետո հիմնարկում անցկացվեց նաև մշակութային միջոցառում` նվիրված Սարդարապատի հերոսամարտին և Հայաստանի առաջին Հանրապետության օրվան: