Օգոստոսի 2-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց և անցկացվեց հերթական սպորտային միջոցառումը, որին մասնակցեց 13 դատապարտյալ: Նրանց առաջարկությամբ այս անգամ միջոցառումն անցկացվեց կրոսֆիտ տարբերակով՝ մի քանի վարժությունների համակցություն հնարավորինս արագ ժամկետում: Ընտրված վարժություններն էին՝ ձգում պառկած դիրքից, ձգում կախված դիրքից, ծանրաձողով կքանիստ, ձգում զուգափայտի վրա, բադաքայլ ծանրոցով, հրում պառկած դիրքից, ծնկների ծալում կախված դիրքից, ծանրաքարի բարձրացում: Միջոցառումն անցկացվեց հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի հսկողության տակ: Որպես մրցավար հանդես էր գալիս դատապարտյալ Ա. Սարգսյանը:

Մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ա. Նիկողոսյանը, Մ. Բաքոյանը, Վ.Վարդանյանը և Մ. Սարգսյանը: