ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ հերթական սպորտային միջոցառումը․ ցմահ ազատազրկման դատապարտվածները պայքարեցին ծանրաքարի հրման մրցաձևում։

Թեժ, անզիջում մրցապայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Թ․ Միրզոյանը՝ կատարելով 68 հրում, 38 հրումով երկրորդ հորիզոնականում Ա․ Տեր-Սահակյանն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Դ․ Մինասյանը՝ 34 հրումով։

Մրցանակակիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արժանացան պատվոգրերի։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018թ․ մայիսից դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված դասընթացների մասնակիցները ստացան վկայականներ։ Ուսումնառության շրջանակներում ազատազրկված անձինք մասնակցել են «Առողջ ապրելակերպ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/վիտրաժ/», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ» և «Հիմնական գրագիտություն /մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն/» դասընթացներին։