ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ենթակա կառույցների ղեկավարների կողմից նշանակված ծառայական քննությունների, նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակներում կատարված խուզարկությունների միջոցով, ինչպես նաև դատապարտված և կալանավորված անձանց հասցեագրված հանձնուքներում 2015թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել են 1440 լիտր տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն ոգելից խմիչք, 1903 բջջային հեռախոսներ, 3716 կտրող-ծակող գործիքներ և շուրջ 272,6 գրամ թմրանյութ:

Ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման փաստերով հարուցվել են 62 քրեական գործեր: