ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր սպորտային հերթական միջոցառում՝ վոլեյբոլի միջմասնաշենքային առաջնություն, որն ուղղված է ապահովելու ազատազրկված անձանց ֆիզիկական և հոգևոր առողջ կենսակերպն ու ազատ ժամանակի նպատակային օգտագործումը:

Խաղին մասնակցել են հիմնարկի կիսափակ տիպի և կիսաբաց տիպի 13 դատապարտյալ: 2:1 հաշվով կիսափակ տիպի դատապարտյալների թիմը հաղթել է հակառակորդ թիմին:

Նշենք, որ ազատազրկված անձանց առօրյան հնարավորինս կենսական դարձնելու և նրանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ: