Հունիսի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջանկյալ տարածքի զննությամբ հայտնաբերել են փաթեթ, որում եղել են 4.2 գր ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, 1,1 գր ընդհանուր քաշով  սև,  կոշտ զանգվածներ, 0.4 գր ընդհանուր քաշով դեղնավուն զանգված, «PGN 300» գրառմամբ 7 դեղապատիճ, «B 8» գրառմամբ 1,5 դեղահաբ և ներարկիչի 4 ասեղ:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: