Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց   նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների հետ, ինչից ելնելով՝ քաղաքացիները խնդրում էին իրենց հարազատներին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքացու՝ դատապարտյալ որդուն իրենց բնակության վայրին ավելի մոտ ՔԿՀ տեղափոխելու հնարավորությանը, մեկ այլ քաղաքացի դիմել էր ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու խնդրանքով:  Ծառայության պետը մանրամասն լսելով յուրաքանչյուրին և ուսումնասիրելով ներկայացված դիմումները՝ ծանոթացրեց վերհանված հարցերի լուծման ընթացակարգերին, տեղում տվեց  համապատասխան հանձնարարականներ խնդիրների հնարավոր լուծումը կարգավորելու ուղղությամբ:

Քաղացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին ընդունելության և աջակցության համար: