Հունվարի 31-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, համաձայն սահմանված կարգի, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:

Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների հետ: Քաղաքացիներից մեկի դիմումը վերաբերում էր դատապարտյալ ամուսնու համար բժշկական կոմպլեքս հետազոտություն և վիրահատություն կազմակերպելուն: Ծառայության պետն այս հարցի շուրջ տվեց համապատասխան հանձնարարական:

Ա. Մխոյանին դիմեց նաև նախկին աշխատակիցներից մեկը Ծառայությունում վերականգնվելու խնդրանքով: Ծառայության պետը պարզաբանեց, որ համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Քրեակատարողական ծառայությունում որպես քրեակատարողական ծառայող ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից:

Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին՝ իրենց ընդունելու և վերհանված հարցերի լուծման ընթացակարգերին մանրամասն ծանոթացնելու համար: