Փետրվարի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ ծառայությունում իրականացվեց նախապես գրանցված քաղաքացիների հերթական ընդունելությունը, որը, համաձայն սահմանված կարգի, տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:
Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներին, ծառայությունում աշխատանքի ընդունվելուն, անազատության մեջ գտնվող իրենց հարազատների առողջական խնդիրներին: Ծառայության պետը հանձնարարեց տեղում ուսումնասիրել քաղաքացիների դիմումները և պատասխանել նրանց: Իսկ Քրեակատարողական ծառայության լիազորությունների շրջանակից դուրս գտնվող խնդիրների համար Ա. Մխոյանը ուղղորդեց դիմել համապատասխան կառույցների:
Քաղացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին ընդունելության և աջակցության, ինչպես նաև նախկինում իրենց կողմից բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար: