Մարտի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որը, համաձայն սահմանված կարգի, տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:

Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում սոցիալական էին՝ կապված աշխատանքի և կենսաթոշակային խնդիրների հետ:

Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը քաղաքացուն ներկայացրեց օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու հիմքերը, իսկ աշխատանքի ընդունվելու հետ կապված հարցի համար համապատասխան ստորաբաժանման պետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքացու դիմումը և հնարավորության դեպքում աջակցել դիմումատուին: