Ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն, որը, ըստ կարգի, կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:

Ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու խնդրանքները տարաբնույթ էին. կապված էին ազատազրկված անձանց առողջական խնդիրների, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի հետ: Ներկայացված առողջական խնդիրների վերաբերյալ Ծառայության պետը ոլորտը սպասարկող ստորաբաժանման պետին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ բարձրացված խնդիրների հնարավոր լուծման համար:

Դիմեցին նաև Քրեակատարողական ծառայության նախկին աշխատակիցներ ծառայության անցնելու, ինչպես նաև բնակության վայրի հետ կապված անհրաժեշտ տեղեկանք ստանալու խնդրանքով, որոնց հետ կապված տեղում տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Իսկ Քրեակատարողական ծառայության իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ Ա.Մխոյանն առաջարկեց դիմել համապատասխան մարմինների:

Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ծառայության պետին ընդունելության և սպառիչ պատասխանների համար: