Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և քրեակատարողական ծառայությունը օրենսդրությամբ նախատեսված կարգով կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ։