Փետրվարի 14-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն քրեակատարողական ծառայության ղեկավար-անձնակազմի և քրեակատարողական հիմնարկների պետերի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր, մասնավորապես` վարչության պետի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավաքվածների ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռեց դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը` հորդորելով հնարավորինս ուժեղացնել պայքարն արատավոր երևույթների, մասնավորապես` կոռուպցիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: