Սիրելի՛ ուսուցիչներ, ես անկեղծորեն հայտնում եմ իմ շնորհակալությունը ձեզ: Ոչ բոլորը կարող են դառնալ ուսուցիչներ. այս մասնագիտությունը պայմանավորված չէ միայն հարուստ գիտելիքներով, բարձրագույն կրթությամբ: Այն պահանջում է հատկապես սեր, նվիրվածություն, մարդկային հոգեբանության խորը ճանաչողություն, ծնողական համբերատարություն և հանդուրժողականություն յուրաքանչյուրի հանդեպ: Սա մի ամբողջ կյանք է, փորձություն, որը միայն ընտրյալները կարող են հաղթահարել: Դուք ցանկացածիս համար եղել եք և կաք այն բացառիկ անհատները, որոնք մեզ են փոխանցել գիտելիքի և զարգացման հանդեպ մեծ սերը, մարդկային արժեհամակարգի այն փոքրիկ մասնիկները, որոնցով ձևավորվում է դպրոցի շեմն անցած անհատի հոգեկերտվածքը:
Շնորհավորում եմ ձեր տոնը, գիտության սիրելի՛ առաջնորդներ, եղեք առողջ և շարունակեք ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը՝ երկրին նվիրելով այնպիսի զավակներ, որոնցով հպարտանալու ենք և՛ հայրենիքում, և՛ հայրենիքի սահմաններից դուրս: