Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), ազգային և կրոնական առանձնահատկությունների պահպանմանն առնչվող հարցերը: Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն աջակցել ԻԻՀ ազատազրկված անձանց վերաբերող հիմնախնդիրների արագ լուծմանը:

Ընդունելության ավարտին Ռեզա Արբաբ Սադեղին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար: