Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:

Ընդունվելու համար կարող են դիմել`

Միջին խմբի (սպայական) պաշտոնների համար` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, որոնք՝

  • անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների).
  • Տիրապետում են հայերենին.
  • Իրենց մասնագիտական գիտելիքներով գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները.
  • Դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  • Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
  • Չեն գտնվում քրեական հետապնդման մեջ.
  • Չեն դատապարտվել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
  • Դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն` կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):