Հայոց հաղթական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ տոնակատարություններ իրականացվեցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Միջոցառումը, որը կազմակերպել և անց էր կացրել Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի «Ազատամարտի վետերանների միության» նախագահի տեղակալ, արդ. գնդապետ Լ. Բաղդասարյանը, ուղեկցվեց պարգևատրման արարողությամբ:

Այսպես՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հիմնարկի պետի տեղակալ, արդ. փոխգնդապետ Կարեն Խաչատրյանը պարգևատրվեց «Արծիվ սպարապետ Վազգեն Սարգսյան» հուշամեդալով, պետի տեղակալներ, արդ. գնդապետ Սամվել Գուրջանյանը, արդ. գնդապետ Անդրանիկ Մուրադյանը և հիմնարկի ԿԱ և ԴՀ բաժնի պետ, արդ. փոխգնդապետ Արամազդ Աբրահամյանը պարգևատրվեցին «Վարդան Մամիկոնյան» հուշամեդալով, իսկ ԱԱ բաժնի պետ, արդ. փոխգնդապետ Էդիկ Պապիկայնը` «Արցախի մայրերի երախտագիտություն» հուշամեդալով:

Հայրենիքին մատուցած ծառայությունների և աշխատանքում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար 21 աշխատակիցներ արժանացան պատվոգրերի: Պարգևները աշխատակիցներին հանձնեց «Ազատամարտի վետերանների միության» նախագահի տեղակալ, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդ. գնդապետ Լյովա Բաղդասարյանը՝ մեր երկրին մաղթելով խաղաղություն, իսկ աշխատակիցներին` բարի ծառայություն:

Հիմնարկում օրը նշանավորվեց նաև դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանին պարգևատրելու արարողությամբ, որը 2017թ. 4 սպորտաձևերում սահմանել է ռեկորդներ, և նվաճումները գրանցվել են Դյուցազնագրքում, որոնցից են մասնավորապես`

.60 կգ. քաշային կարգում երկու ձեռքով զուգափայտի վրա մարմնին ամրացված 115 կգ ծանրաձողով կատարել է հենում-ծալում վարժությունը 3 անգամ:

.Պտտաձողից երկու ձեռքով կախ դրությունից կատարել է ձգում դեպի ծոծորակը 4 անգամ մարմնին ամրացված 60 կգ ծանրությունով:

.Կանգնած դիրքից երկու ձեռքերով 227.5 կգ ծանրաձողը բարձրացրել է մինչև գոտկատեղը:

.Մեջքով պառկած՝ մարզասարքի վրա երկու ձեռքերով 150 կգ ծանրաձողը հրել է դեպի վեր:

Դատապարտյալին դիպլոմներ և վկայագիր հանձնեց ՀՀ «Փաուերլիֆտինգի» ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը:

Պարոն Գ. Սարոյանը դատապարտյալի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ինչպես նաև նրա հոգեկան և ֆիզիկական դաստիարակությանն աջակցելու համար «Փաուերլիֆտինգի» ֆեդերացիայի կողմից հուշամեդալով և շնորհակալագրով պարգևատրեց նաև հիմնարկի պետ, արդ. գնդապետ Լ. Բաղդասարյանին:

Ի պատասխան՝ Լ. Բաղդասարյանը խորին շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի կողմից ցուցաբերված ուշադրության և հայրենանվեր գործի համար՝ հավաստելով, որ այսուհետ ևս կարվի հնարավոր ամեն ինչ առողջ ապրելակերպը խրախուսելու և դատապարտյալների բարոյահոգեբանակա վիճակը բարելավելու ուղղությամբ: