ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքները:

Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում: