Անազատության մեջ պահվող հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա բժշկական խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հանձնարարականով սահմանվել են պատշաճ իրավակազմակերպչական կանոնակարգումներ ամենօրյա համայցերի կազմակերպման, խնդրահարույց դեպքերին օպերատիվ արձագանքելու, պատասխանատվության սահմանների հստակեցման, ինչպես նաև գործընթացի նկատմամբ հսկողության արդյունավետության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: