Ապրիլի 1-ին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում մատուցվեց Սուրբ պատարագ Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատիկի տոնի առթիվ, որից հետո կատարվեց զատկական հավկիթների օրհնության կարգ:

Նույն օրը Սուրբ հարության տոնի առթիվ ժամերգություն կատարվեց նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի խաչքարի մոտ, կին դատապարտյալները փառաբանեցին Տիրոջը: Օրն աբողջացվեց տոնական ճաշկերույթով:

Մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս շարունակվում են զատկական արարողությունները, որոնց ընթացքում հոգևորականները ոչ միայն փոխանցում են Քրիստոսի հաղթական Հարության ավետիսը, այլև հորդորում են դատապարտյալներին վերափոխվելու և ապրելու նոր կյանքով: