Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ:
Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակեց քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները:
Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ: