1. Ծառայությաննախաձեռնությամբ ՀՀ կառավարության 18.05.2017թ. թիվ 542-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ   1182-Ն որոշման մեջ, որով հստակեցվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
  2. Իրականացվող վարչարարության պարզեցման նպատակով ծառայության նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 9-ին փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որի ադյունքում սահմանվել է  տեսակցությունների տրամադրման դիմումները հիմնարկի պետի բացակայության դեպքում պետի տեղակալի կողմից քննարկելու իրավական հնարավորություն ևս:
  3. Ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներին լիազորություն է տրվել քննելու ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում նույն օրենսգրքի 186-րդ հոդվածով (արգելված առարկաներիհանձնումը ՔԿ հիմնարկներում պահվող անձանց) նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, իսկ քրեակատարողական հիմնարկի պետին` նշանակելու վարչական տույժերը:
  4. Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 6-ի թիվ 782-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել  ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի 1543-Ն որոշման մեջ, որով սահմանվել է սննդի ընդունումից հրաժարված կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները:
  5. ՀՀ կառավարության 14.12.2017 թվականի N 1599-Ն որոշմամբ փոփոխություն և լրացումներ ենկատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի 1543-ն որոշման մեջ, որով օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվելու է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. նոյեմբերի 1-ից:

  1. Մշակվել և 23.05.2017թ. Ե40/7-2431 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվել է.

ա) Վերացնել առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված        անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու օրենսդրական արգելքը

բ) ուղղիչ հիմնարկը որոշելիս դատապարտյալին հնարավորինս տեղաբաշխել իր նախկին մշտական բնակության վայրին        մոտ գտնվող ուղղիչ հիմնարկ:

  1. Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, առաջարկվել է.

ա) Հանել կալանավորված անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար ձերբակալելու մասին արձանագրության առկայության պարտադիր լինելու վերաբերյալ իրավանորմը, նաև հստակեցնել անձնագրի բացակայության դեպքում անձը հավաստող այլ փաստաթղթերի հասկացությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.12.1999 թվականի թիվ 767 որոշումը

բ) կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձին և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալին չենթարկել կրկնակի մատնադրոշման և լուսանկարման,  եթե վերջիններիս անձնական գործերում արդեն իսկ առկա են մատնադրոշման քարտը և լուսանկարը

գ) հստակեցնել կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ փոխադրելու դեպքում նրա հետ պարտադիր փոխադրման ենթակա անձնական գույքի բաղադրատարրերը, ինչպես նաև վերջիններիս պատկանող մեծածավալ գույքը իրենց ֆինանսական միջոցների հաշվին փոխադրելու կամ լիազորված անձանց փոխանցելու կարգն ու պայմանները: