2018թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժում է ստացել 747 անձ (2017թ.՝ 858), իրականացվել է ամբուլատոր ընդունելություն 130,122  անձի համար (2017թ՝ 133,192):

Քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 2075 անձ, ինչը 327 դեպքով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ (2017թ.՝ 1748):

2018թ. ընթացքում ազատվել է 2611 անձ (2017թ.՝ 1775), որից՝

  • պայմանական վաղաժամկետ՝ 530 անձ (2017թ.՝ 365),
  • հիվանդության պատճառով՝ 16 դատապարտյալ (2017թ.՝ 7),
  • համաներումով՝ 575 դատապարտյալ, որից 1 անձ՝ 2013թ.-ի համաներումով (2017թ.՝ 5):

Մահացել է 18 անձ (2017թ.՝ 17 անձ),  որից՝

  • քաղաք. բուժհաստ.՝ 7 դեպք (2017թ.՝ 7 դեպք),
  • ՔԿ հիմնարկներում՝ 11 դեպք (2017թ.՝ 10 դեպք),
  • ինքնասպանության 2 դեպք (2017թ.` 2):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

ա) ոգելից խմիչք՝ 2934.54 լ (2017թ.՝ 2052.95 լ),

բ) թմրամիջոցներ՝ 406.29207 գ (2017թ.՝ 415.7426 գ),

գ) կտրող-ծակող գործիքներ՝ 2018 միավոր (2017թ.՝ 2063),

դ) դրամ և արժեքավոր իրեր՝ 729.500 ՀՀ դրամ, 3100 դոլար, 730 ռուբլի  (2017թ.՝ 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար),

ե)  բջջային հեռախոս՝ 2135  հատ (2017թ.՝ 1839),

զ)  կանխված ներթափանցման դեպքեր՝ 133 (2017թ.՝ 121):

Գրանցվել է ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման 12 դեպք, որից 7-ը՝   «Հրազդան»  ՔԿՀ-ում, 1-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ում, 1-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, 3-ը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում (2017թ.՝  20 դեպք):

2018թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 92 քրեական գործ (2017թ.՝ 76):

79 դեպքերով քր.գործերը հարուցվել են հիմնարկների կողմից (2017թ.՝ 61), 13 դեպքերով քր.գործերը հարուցվել են այլ մարմինների կողմից (2017թ.՝ 15):

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված 78 վարչական իրավախախտման դեպք (2017թ.՝ 52), որոնցով նշանակված 7.600.000 ՀՀ դրամ  տույժերից  պետբյուջե է գանձվել 1.830.000 ՀՀ դրամ (19 դեպքով), 3.890.000 ՀՀ դրամ (35 դեպքով) գանձումն ապահովելու նպատակով կատարողական թերթիկներն ուղարկվել են ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն: Ընթացքի մեջ են 1.880.000 ՀՀ դրամ տուգանքի նյութերը (21 դեպք):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1561 կալանավորված անձ և դատապարտյալ, ինչը 138-ով պակաս է (2017թ.՝ 1699),  խրախուսվել  է 56-ը (2017թ.՝ 73):

236 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր և անձնագրեր (2017թ.՝ 140):

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 563 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում (2017թ.՝ 570), այդ թվում այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 148-ը (2017թ.՝ 178): Իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն և հետբուհական՝ 7 (2017թ.՝ 54 հանրակրթական, մասնագիտական՝ 46, բարձրագույն և հետբուհական՝ 8):

2018թ. ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 480 զանգ (2017թ.՝ 469), որոնցից 291-ը կրել է տեղեկատվական, 38-ը՝ առողջական բնույթի, 59-ը վերաբերել է իրավական կարգավորումներին, 92-ը՝ այլ հարցերի:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են ընդհանուր առմամբ մարզական 116 միջոցառումներ/ մասնակցել է 1400 անձ/,  լուսավորչական 19 միջոցառում /մասնակցել է 390 անձ/, մշակութային 17 միջոցառում /մասնակցել է 899 անձ/: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի հիմնարկային առաջնություններ:

Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են հետևյալ միջոցառումները․

1. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացրել է դասընթացներ.

–   «Առողջ ապրելակերպ»․ մասնակցել է 29 կին դատապարտյալ, որոնցից 19-ը ստացել են վկայականներ,

–  «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ»՝ 21 մասնակից, որոնցից 12-ը ստացել են վկայականներ,

–  «Դեկորատիվ–կիրառական արվեստ»՝ 28 մասնակից, որոնցից 11-ը ստացել են վկայականներ,

– Անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա)» ընդգրկվել են թվով 4 անչափահաս կալանավորված անձ և 2 դատապարտյալ:

2. ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել են «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն», «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ» դասընթացներ, որոնց մասնակցել են 25 դատապարտյալ:

3. Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել է տոնական միջոցառում:

4. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ծնող-երեխա կապի ամրապնդման և զարգացման նպատակով կազմակերպել է անչափահաս երեխաների հանդիպում իրենց մայրերի հետ:

5. 25.05.2018թ-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել դատապարտյալ Ա.Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին:

6. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է դատապարտյալ կանանց մասնակցությամբ զանգվածային մարզական միջոցառում վեց մարզաձևից՝ վազք, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, տեգախաղ (դարթս) և վոլեյբոլ:

7. 23.08.2018թ-ին «Կոշ» ՔԿ հիմնարկում կազմակերպվել է համերգային ծրագիր Գյումրի քաղաքի «Փարվանա» համույթի մասնակցությամբ:

8. «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել է Ամանորին նվիրված համերգային միջոցառում:

9. ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակներում հիմնարկում անցկացվել են անգլերենի (ընդգրկվել է 8 անձ), համակարգչային հմտությունների (ընդգրկվել է 13 անձ, որից 8-ը ստացել է վկայական), ֆիտնեսի (ընդգրկվել է 12 անձ), յոգայի (ընդգրկվել է 14 անձ), վարսահարդարման (ընդգրկվել է 5 անձ), խոհարարական (ընդգրկվել է 7 անձ) դասընթացներ:

10. Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ, ընդգրկվել է 8 անձ։

Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` տոնակատարություններ:

ՔԿԾ ՍՀԻԱ բաժնի ջանքերով քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են մոտ 3000 կտոր գեղարվեստական և կրոնական գրականությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի /ԹՊԻՀ/ հետ համագործակցության շրջանակներում այս տարվա հունիսի 4-ից 8-ը ԱՄՆ դեսպանատան հրավերով Հայաստան են ժամանել հրահանգիչներ՝ ներկայացնելու կանանց քրեակատարողական հիմնարկների ամերիկյան չափանիշները և կին դատապարտյալների հետ աշխատելու լավագույն փորձը: Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աշխատակիցները հանդիպել են ICMTC դասընթացի մասնակիցներին, աշխատանքային հանդիպում է իրականացվել «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ծրագիրը ՔԿ հիմնարկների կառավարման համակարգում ներդնելու հնարավորությունը:

2. Հոկտեմբերի 19-ին Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի III նիստը՝ Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոյի նախագահությամբ:

Խորհրդի շրջանակներում Հայաստան էին այցելել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների պատվիրակությունները:

Պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով կարևորել է քրեակատարողական ծառայությունների փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց վերասոցիալականացման, ինչպես նաև այլ ուղղություններով կողմերի համագործակցության ընդլայնումը:

Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի III նիստը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում Խորհրդի անդամների միաձայն որոշմամբ համանախագահ է ընտրվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը:

3. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի համանախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում 2018թ. նոյեմբերի 28-ին մեկնարկել է «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» խորագրով միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է քրեակատարողական համակարգի կադրային քաղաքականության զարգացման, քրեակատարողական ծառայության հոգեբանական ծառայության գործունեության կատարելագործման, դատապարտյալների հետ սոցիալական աշխատանքների կատարելագործման և հետաքրքրություն ներկայացնող այլ կլոր-սեղան քննարկումների, որոնց մասնակցում էին նաև միջազգային հեղինակություն վայելող փորձագետներ, քրեական, քրեակատարողական և հոգեբանական գիտությունների անվանի գիտնականներ:

Պատվիրակության կողմից հատկապես կարևորվել են որակյալ հոգեբանական ծառայություններ մատուցելու իրատեսական և արդյունավետ հնարավորությունները, որոնց շրջանակներում պենիտենցիար հոգեբանության ոլորտում պրակտիկ փորձ և հմտություններ ունեցող հոգեբան-գիտնականի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն քրեակատարողական ոլորտում արձանագրված հաջողություններով կիսվելու և անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հոգեբանների վերապատրաստում կազմակերպելու ուղղությամբ։

4. Դեկտեմբերի 5-7-ը Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում:
Այցի շրջանակներում քրեակատարողական ծառայության պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահը: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափին և քրեակատարողական ոլորտին վերաբերող խնդրահարույց հարցեր, որոնց լուծման առնչությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն վեր հանված խնդիրները համապատասխան հուշագրով կանոնակարգելու ուղղությամբ:

5. Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակ Վալերիա Գեմելլոյին և պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները:

Անդրադարձ է կատարվել նաև 2018թ.-ի նոյեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետությունում գործող համաներմանը, դրա կիրառման գործընթացին, մասնավորապես օտարերկրյա ազատազրկված անձանց նկատմամբ: Զուգահեռ քննարկվել են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները:

6. Հոկտեմբերի 18-ին «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը:

Հանդիպման նպատակներից է եղել ծանոթանալ և ուսումնասիրել ՀՀ քրեակատարողական համակարգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային ընթացքին, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության առանձնահատկություններին, ձեռքբերումներին:

7. Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնիին:

Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկվել են նաև դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), Հայաստանի Հանրապետությունում սպասվող համաներմանը, դատապարտյալների զբաղվածությանն առնչվող հարցեր:

Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքում մշակել համատեղ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելու խնդրին:

8. 2018թ-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի ու «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների պետերը հյուրընկալվել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի կողմից:

Հանդիպման ընթացքում դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր երախտիքի խոսքը հղելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց, նշել է, որ վերջիններիս մարդասիրական և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի Իսլամական Հանրապետության կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ ծագած ցանկացած խնդրահարույց իրավիճակ անմիջապես արժանանում է պատշաճ ուշադրության և լուծվում օրենսդրության պահանջներին համապատասխան:

2018թ. ընթացքում իրականացվել է թվով 168 ծառայողական քննություն (17-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 151-ը՝ ՔԿՀ-ների) (2017թ.՝ 306):

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 41 ուսումնասիրություն (2017թ.՝ 76):

Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 109 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության (2017թ.՝ 183), ընդ որում`

  • նկատողություն`  78 (2017թ.՝ 112),
  • խիստ նկատողություն` 26 (2017թ.՝ 59),
  • ծառայությունից ազատում` 5 (2017թ.՝ 8):

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ 462 անգամ կիրառվել է խրախուսանքի միջոց (2017թ.՝ 520):

2018 թվականի ընթացքում վերապատրաստում է անցել քրեակատարողական 540 ծառայող, հատուկ ուսուցում՝ 1823 (2017թ.՝ վերապատրաստում՝ 540 և հատուկ ուսուցում՝ 1895):