Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 21 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ,  6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք և թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: