Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունեց «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող և պատասխանատու Նելլի Թումասյանին, «Կարլսրուե» քրեակատարողական հիմնարկի ղեկավար, առաջատար պետծառայող Թոմաս Մյուլլերին և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխեին:
Հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում «Քրեակատարման գործնական հարցերի շուրջ» թեմայով անցկացված աշխատանքային քննարկումները։
Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում հիմնադրամի ներգրավվածությանը, դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված բարեփոխումներին և նախատեսվող հեռանկարային ծրագրերին:
Ծառայության պետն առաջարկեց հնարավորության դեպքում հիմնադրամի կողմից ներդնել դատապարտյալների զբաղվածությունն ապահովող փորձնական ծրագիր:
Աշխատանքային հանդիպումն ավարտվեց մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերը շարունակական դարձնելու երկկողմ պայմանավորվածությամբ: