ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական IV նիստի մասին

ք. Երևան                                                                      19 հոկտեմբերի, 2018թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ)

որոշեց`

1. Սատարել Խորհրդի հերթական IV նիստը 2019թ. հունիսին Ղազախստանի Հանրապետությունում անցկացնելու մասին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտեի առաջարկին:

2. Հիմնականում հավանություն տալ Խորհրդի հերթական IV նիստի օրակարգին (կից ներկայացվում է): Խորհրդի անդամներին, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել օրակարգի նախագծի մեջ` համաձայն Խորհրդի աշխատանքի Կանոնակարգի:

3. Խորհրդի Քարտուղարությանը` կազմակերպել Խորհրդի նիստի նախապատրաստումը:

Կազմվել է Երևան քաղաքում 19.10.2018թ., ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

 Ա.Գ. Մխոյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

Օ.Վ. Մատկին

 
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 Տ.Տ. Ժապարով

 
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 

 Գ.Ա. Կորնիենկո

Տաջիկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեական պատիժների կատարման գլխավոր վարչություն

 Ռ.Կ.Բոյբալազոդա