ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի կազմակերպչական նիստի որոշումների կատարման ընթացքի և Խորհրդի 2016-2017թթ. աշխատանքային ծրագրի իրականացման  մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ)

որոշեց`

1. Ի գիտություն ընդունել Խորհրդի կազմակերպչական նիստի որոշումների կատարման և Խորհրդի՝ 2016-2017թթ. աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքի մասին ՔԾՂԽ Քարտուղարության տեղեկատվությունը:

2. Խորհրդի մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին խորհուրդ տալ շարունակել գործնական ուղղվածության միջոցառումների կազմակերպչական աշխատանքը և արդյունքների մասին տեղեկացնել ՔԾՂԽ Քարտուղարությանը:

3. ՔԾՂԽ Քարտուղարությանը`

մինչև 2018թ. 15 հունվարի ԱՊՀ Գործադիր կոմիտե ներկայացնել Խորհրդի գործունեության մասին տեղեկատվություն 2017թ. աշխատանքի արդյունքներով,

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ն ապահովել Խորհրդի՝ 2018թ. աշխատանքային ծրագրի նախապատրաստումը, Խորհրդի անդամների հետ աշխատակարգի համաձայնեցումը և հաստատումը Խորհրդի Նախագահի կողմից:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 

/ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 

/ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո