ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

ԱՊՀ մասնակից պետությունների` քրեակատարողական ոլորտի տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակման, դրանում փոխգործակցության հիմնական ուղղությունների մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ), ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից,

որոշեց`

1. Ի գիտություն ընդունել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտի տեղեկատվությունը քրեակատարողական ոլորտում նրա աշխատանքային փորձի մասին:

2. ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների աշխատանքների կազմակերպմանը ծանոթանալու նպատակով հետագայում խորհուրդ տալ իրականացնել այն պետության քրեակատարողական ծառայության, որի տարածքում անցնում է Խորհրդի հերթական նիստը, ստորաբաժանումների աշխատանքային փորձի մասին ներկայացումը` ծառայողական գործունեության հիմնական ուղղություններով` ներառելով հարցը օրակարգի նախագծի մեջ:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 /ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո