ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների հետ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փոխգործակցության մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգի 6-րդ կետի (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ),

որոշեց`

1. Որպես ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հետ բանակցությունների անցկացման հիմք՝ հավանություն տալ ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հետ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փոխգործակցության մասին Համաձայնագրի նմուշային նախագծին:

2. ՔԾՂԽ Քարտուղարությանը`

կազմակերպել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հետ համաձայնագրերի կնքման աշխատանքը,

աշխատանքի արդյունքների մասին տեղեկացնել ՔԾՂԽ անդամներին Խորհրդի հերթական նիստին:

3. ՔԾՂԽ Խորհրդի անդամներին մինչև 01.11.2017թ. ժամկետում ՔԾՂԽ Քարտուղարությանն ուղարկել ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների հետ տվյալ փաստաթղթերի ստորագրման հետ կապված առաջարկություններ:

4. ՔԾՂԽ Նախագահին հանձնարարել ՔԾՂԽ-ի անունից համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հետ:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 /ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո